‘Լաուդրուպը կարող է ստանձնել «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի պաշտոնը’

735

«Սպարտակ»-ի, «Մալյորկա»-ի և «Սուոնսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը կարող է ստանձնել կատալոնական «Բարսելոնա»-ի մարզական տնօրենի պաշտոնը, որը թափուր է Անդոնի Սուբիսարետայի հրաժարականից հետո:

AS-ի տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն ցանկանում է այդ պաշտոնում տեսնել թիմի նախկին ֆուտբոլիստ Միքայել Լաուդրուպին, ով ներկայումս աշխատում է Քաթարի «Լեխվիա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

Դանիացի մասնագետը նշել է, որ չի ցանկանում միշտ միայն մարզչական գործունեությամբ զբաղվել և մտադիր է փոխել աշխատանքի բնույթը:

Նախորդ հոդվածը‘Դիեգո Կոստա. «Երբեք մրցակցին դիտմամբ վնասվածք չեմ հասցնի»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատել է, որ Ֆրանսիա-Հայաստան խաղը տեղի կունենա Նիցայում’