Լապորտան ցանկանում է «Բարսելոնա» հրավիրել գերմանացի մարզիչի

387

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կատալոնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել գերմանացի մասնագետի, հաղորդում է Mundo Deportivo-ն։

Լապորտան հույս ունի ապագայում «Բարսելոնա» հրավիրել այժմ Եվրոպայի առաջատար ակումբները գլխավոր գերմանացի մարզիչներիչ մեկին։ Նրա ֆավորիտներն են անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը եւ Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։

Թեկնածուների թվում են նաեւ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» Սպորտի եւ զարգացման բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկը։

Այժմ «Բարսելոնան» գլխավորող Ռոնալդ Կումանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Նախորդ հոդվածը«Բարսելոնան» կհեռացնի Ռոնալդ Կումանին
Հաջորդ հոդվածըԱդրբեջանի ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը որակազրկվեց 8 տարով