Լապորտա․ Հեշտ չի լինելու, Չավին նոր թիմ պետք է ստեղծի

322

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան գլխավոր մարզիչի պաշտոնում Չավիի շնորհանդեսի ժամանակ հայտարարել է, որ լեգենդար ֆուտբոլիստը պետք է նոր թիմ ստեղծի։

«Մարզիչի աննախադեպ շնորհանդես էր։ Բոլորն ուրախ են, եւ դա Չավիի շնորհիվ։ Նա մեր ակումբի մարդն է։ Ուրախության օր է, որը կմնա ակումբի պատմության մեջ։

Լիովին վստահում ենք Չավիին։ Նա պետք է հրամանատար լինի։ Հեշտ չի լինելու, Չավին նոր թիմ պետք է ստեղծի Բայց նա համոզեց ինձ, որ շատ բան կարելի է կորզել այս կազմից։

Նախկինում Ռայկարդի համար էլ շատ բարդ էր, քանի որ նոր թիմ պետք էր կառուցեր։ Գվարդիոլային ավելի հեշտ էր, քանի որ թիմն արդեն կար»,- Լապորտայի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։

41-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նախորդ հոդվածըԲացահայտ կեղծիք է, թե կարգավորման փուլային տարբերակը ենթադրում էր «Ղարաբաղը թողնել Ադրբեջանի կազմում»
Հաջորդ հոդվածըՄանչինին «Ռոմայի» 2 խաղացողի փոխարեն Իտալիայի հավաքական է հրավիրել «Լացիոյի» կիսապաշտպանին