Լապորտա. Ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանագիր կնքենք Մեսսիի հետ

286

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան Լա լիգայի չեմպիոն դառնալուց հետո պատասխանել է հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր վերադարձի մասին հարցին։

Մայիսի 14-ին «Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հաղթեց «Էսպանյոլին» (4:2)՝ երաշխավորելով իրենց ոսկե մեդալներն առաջնությունում։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պայմանագիր կնքենք Մեսսիի հետ»,- ասել է Լապորտան լրագրողներին, հայտնում է Managing Barca-ն:

Մեսսին կատալոնական ակումբի սան է։ 2021 թվականի ամռանը Մեսսին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվեց ՊՍԺ։ 35-ամյա արգենտինացու պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսի վերջը։

Նախորդ հոդվածըԱԱ․ Հովհաննես Բաչկովը՝ քառակի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածըԲայդեն․ Թուրքիայում առանց ընտրությունների արդյունքների շուրջ վեճերի էլ շատ խնդիրներ կան