‘Լավագույն սիրողական լուսանկարչական խցիկները’

1418

Այո, լուսանկարչությանբ զբաղվելը վերջին ժամանակներս այնքան հասանելի դարձավ, որ այս ասպարեզում մասնագիտացված անձինք տարբեր շրջանակներում կաշկանդվում են ասել, թե ինչով են զբաղվում: Բայց եթե ձեզ նման երևույթները հետ չեն պահում նորաձև լինելու կամ թվալու ցանկությունից, և, ինչու չէ, եթե պարզապես ցանկանում եք լավ ֆոտոխցիկ ունենալ ձեզ հետ, ապա ահա թե որն է լավագույն ընտրությունը սիրողականների համար:

Canon PowerShot S70

Canon PowerShot S70-ի տեսքը, առաջին հայացքից, այդքան էլ գեղեցիկ չէ և չի համապատասխանում իր ներքին բովանդակությանը: Բայց հարմարավետության հարցում նա որևէ խնդիր չունի: Canon PowerShot S70-ն համարվում է նուրբ ֆոտոխցիկ, և այն կիրառողները պատմում են, որ այն ոչ միայն հարմարավետ է, այլև նրանով լուսանկարելը մեծ հաճույք է պատճառում: Կիրառական առումով՝ ֆոտոխցիկը կարող է հպարտանալ սկսնակ լուսանկարիչների համար նախատեսված բոլոր անհրաժեշտ կարգավորումներով: Պետք է միայն նշել, որ այս ֆոտոխցիկի կադրի կարգավորման ֆունկցիան և խցիկի պարամետրերը առանձին կոճակներով են աշխատում, ինչը կարող է անհարամարություններ պատճառել օգտագործման առաջին օրերի ընթացքում:

Panasonic FZ20

Նրա դիզայնը, թվում է՝ չափից դուրս սուր, ավելն քան թույլատրելի էր: Ֆոտոխցիկի հետեւի վահանակը իրենից ներկայացնում է հարթ ուղղանկյուն՝ առանց որևէ ավելորդությունների: Առանձնանում է իր 12 անգամ zoom անելու հնարավորությամբ: Օգտագործման առաջին օրերին կարող է թվալ, թե Panasonic FZ20-ը չափազանց հագեցված է ոչ անհրաժեշտ կոճակներով, ինչին, իհարկե, նույնպես կարելի է սովորել ժամանակի ընթացքում: Panasonic FZ20-ի գլխավոր առավելությունը հենց լուսանկարներն են, որոնք միշտ ստացվում են վառ և հյութալի՝ տպավորություն ստեղծելով, որ ֆոտոխցիկի արտադրողներն այսպիսով փորձել են նպաստել սկսնակներին՝ աշխարհն ավելի լավ տեսնել, քան այն կա:

Olympus Camedia C-5060

Olympus Camedia C-5060-ի կոմպակտությունը երբեմն կարող է շփոթեցնել: Մի կողմից՝ այն շատ հարմարավետ է այն կիրառելուց, իսկ մյուս կողմից՝ նրա չափսերը ոչ մի կերպ չեն տեղավորվում նույնիսկ «կիսապրոֆեսիոնալ» ֆոտոխցիկների սահմաններում: Այն շատ ավելի փոքր է, քան բազմաթիվ բջջային հեռախոսներ, և կարող է խաղալիքի տպավորություն ստեղծել: Տեսախցիկի ձևավորման մեջ ամենահատկանշականը նրա պտտվող էկրանն է, որը պտտվում է բոլոր ուղղություններով և անկյուններով: Թերություններից կարելի է նշել չափազանց վառ լինելը: Այս հարցում, ի տարբերություն Panasonic FZ20-ի C-5060-ի, արտադրողները մի փոքր չափն անցել են:

Sony  DSCV3

Արտաքին տեսքը միանգամից վստահություն է ներշնչում՝ մեծ, լուրջ տեսապակի, հավակնոտ էրգոնոմիկ կորպուսով: Նրա սեփականատերերին ուրախություն կարող է պարգևել նրա ռետինապատ կորպուսն ու այն կառավարելու հարմարավետությունը: Գլխավոր առավելություններից մեկն էլ այն է, որ Sony  DSC-V3-ը ունի ներկայումս ամենամեծ էկրանը, որի երկարությունը 6 սմ-ից ավելի է: Հենց այս պատճառով այս ֆոտոխցիկը կարելի է օգտագործել որպես թվային ֆոտոալբոմ: Հենց լուսանկարելու առումով Sony  DSC-V3 ունի մի քանի թերություններ, որոնք հիմնականում կապված են ոչ արևային լույսի վերարտադրման հետ:

HP PhotoSmart 945

Եթե ձեզ անհրաժեշտ է ֆոտոխցիկ՝ ոչ ավելի, քան ձեր ունակությունները փորձարկելու, և ձեր առաջին ձեռքբերմամբ չեք փորձում ավելի հավակնոտ թվալ, ապա HP PhotoSmart 945 երևի թե լավագույն ընտրությունն է, նաև՝ ֆինանսական տեսանկյունից: HP PhotoSmart 945 կորպուսի վրա չկան քիչ օգտագործվող անիմաստ կոճակներ, իսկ մենյուն արժանի է հատուկ գովեստի: Այստեղ յուրաքանչյուր հնարավորություն բացատրված է մանրամասն, օրինակ՝ մակրոնկարահանման ժամանակ նրանք «հետապնդում» են ձեզ մի շարք հայտարարություններով:

 

Նախորդ հոդվածը‘Օմբուդսմենը պարզաբանումը՝ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին մտադիր է հեռանալ քաղականությունից ‘