‘Լավագույն ֆիլմերը, որոնց արժե սպասել մինչ 2013-ի ավարտը’

2906

Արդեն հոկտեմբեր ամիսն է, բայց կինոմանները դեռևս մեծ հույսեր և ակնկալիքներ ունեն տարվա մնացած ժամանակահատվածում սպասվող ֆիլմերից, հնարավոր է նույնիսկ ավելի մեծ, քան մինչ սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում: Դի Կապրիոն վերադառնում է Սկորսեզեի մոտ, Սփայք Լին փորձում է վերարտադրել դասական դարձած «Oldboy-ը», իսկ Քրիստիան Բեյլը հավակնում է դառնալ ներկայիս լավագույն հոլիվուդյան դերասանը Out of the Furnace-ում: Այս ամենը և ավելին iLur.am-ի՝ մինչև դեկտեմբեր լույս տեսնող ֆիլմերի անոնսում:

 

 

Runner, Runner

Ռեժիսոր: Բրեդ Ֆուրմեմ

Դերերում: Ջասթին Թիմբերլեյք, Բեն Աֆլեք

Ջասթին Թիմբերլեյքի և Բեն Աֆլեքի մասնակցությունն արդեն մեծ պահանջարկ է առաջացնում: Առաջինն այս տարի հասցրեց զբաղվել նաև երաժշտությամբ՝ թողարկելով իր երկրորդ և երրորդ ձայնասկավառակները, իսկ Բեն Աֆլեքի նկատմամբ ուշադրությունը բազմապատկվեց, երբ պարզ դարձավ, որ նա նկարահանվելու է նոր Batman-ում: Ֆիլմի պրոդյուսերը ևս մի գերաստղ է՝ Լեոնարդո Դի Կապրիոն, ով ևս բավական հագեցած տարի է ունեցել:

Ֆիլմը պատմում է մի երիտասարդի մասին, ով ներխուժում է օնլայն խաղերի աշխարհ, որպեսզի վճարի իր ուսման վարձը:  

The Hobbit: The Desolation of Smaug 

Ռեժիսոր: Փիթեր Ջեքսոն

Դերերում: Օռլանդո Բլում, Մարտին Ֆրիմեն, Քրիստոֆեր Լի

Փիթեր Ջեքսոնի եռապատման շարունակությունը, որի առաջին մասը միանշանակ չընդունվեց  կինոքննադատների կողմից:

Մառախլապատ սարերը հաղթահարելուց հետո Տորինը և իր ընկերները ստիպված են օգնություն խնդրել հսկա անծանոթից: Ինչպես միշտ՝ նրանք, բացի փորձությունները հաղթահարելուց, այլ տարբերակ չունեն:

Oldboy

Ռեժիսոր: Սփայք Լի

Դերերում: Ջոշ Բրոլին, Էլիզաբեթ Օլսեն, Սամուել Լ. Ջեքսոն

Հոլիվուդում բավական երկար ժամանակ է, ինչ որոշվել էր էկրանավորել հյուսիսկորեացի Պարկ Չան-Ուկի՝ արդեն դասական դարձած Oldboy-ը: Բայց գլխավոր հարցը՝ կարո՞ղ է արդյոք Հոլիվուդը վերարտադրել նման յուրահատուկ բռնությամբ կինոնկար: Երկար ժամանակ խոսվում էր, որ պրոյեկտը կվերցնիի Սթիվեն Սփիլբերգը, իսկ գլխավոր դերում կլինի Ուիլ Սմիթը, բայց Սփիլբերգը զբաղված էր Lincoln-ով և այդպես էլ լուրջ չզբաղվեց Oldboy-ի ռեմեյքով: Վերջապես, ռեմեյքի գաղափարը ամենից շատ դուր եկավ աֆրոամերիկացի ամենատաղանդավոր ռեժիսորներից մեկին՝ Սփայք Լիին (Malcolm X, 25th Hour, Inside Man), ով էլ նկարահանեց այն: Կդառնա՞ այս ֆիլմը հերթական անհաջող ռեմեյքը, թե ոչ՝ պարզ կդառնա հոկտեմբերի 17-ին:

Ֆիլմը պատմում է մի գովազդատուի մասին, ում ինչ-որ մեկը փախցրել է և պահել 20 տարի՝ այդպես էլ չբացատրելով իր արարքի դրդապատճառները: Նույնպիսի «պատահականությամբ» ազատություն ստանալով՝ ֆիլմի հերոսը հասկանում է, որ իրեն հանգիստ չեն թողնելու:

Out of the Furnace

Ռեժիսոր: Սքոթ Կուպեր

Դերերում: Քրիստիան Բեյլ, Զոի Սալդանա, Քեսի Աֆլեք

Քրիստիան Բեյլն այլևս չի ցանկանում նկարահանվել The Dark Knight-ում, բայց նրան չի լքում Հոլիվուդի լավագույն դերասանը դառնալու գաղափարը: Այս անգամ Բեյլը նկարահանվել է Սքոթ Կուպերի մոտ, ում դեբյուտային աշխատանքը՝ Crazy Heart-ը, «Օսկար» բերեց Ջեֆ Բրիջեսին՝ լավագույն դերասան անվանակարգում:

Այս ֆիլմում, ինչպես և The Dark Knight-ում, Բեյլը երկար ժամանակ բանտում անցկացնելուց հետո վերադառնում է սովորական կյանքին, որտեղ, մինչ սիրելիի հետ ամուսնությունը, մի քանի կարևոր գործեր ունի անելու, օրինակ՝ վրեժխնդիր լինել փոքր եղբոր սպանության համար, ինչը նրան կրկին կարող է վերադարձնել բանտ…

Mandela: Long Walk to Freedom

Ռեժիսոր: Ջասթին Չեդուիք

Դերերում: Իդրիս Էլբա, Նաոմի Հերիս

Նելսոն Մանդելայի «Երկար ճանապարհ դեպի ազատություն» գրքի հիման վրա նկարահանված ֆիլմ, որտեղ պատմվում է Մանդելայի կյանքի մասին, մանուկ հասակից մինչ ՀԱՀ-ի առաջին դեմոկրատական նախագահ դառնալը: Մանդելայի դերը ստանձնել է Իդրիս Էլբան, ում համար սա, իհարկե, փայլուն հանրավորություն է իր դերասանական ունակությունները շատ ավելի լայն հանդիսատեսներին ծանոթացնելու համար: Մինչ այս նա հայտնի էր բրիտանական Luther հեռուստասերիալից:

Nebraska

Ռեժիսոր: Ալեքսանդեր Փեյն

Դերերում: Բրյուս Դերն, Ուիլ Ֆորտե

Sideways և About Schmidt ֆիլներով ռեժիսոր Ձասթին  Չեդուիքը արդեն իսկ ցուցադրել էր իր յուրահատուկ ոճն ու ճաշակը, իսկ ավելի լայն հնչեղություն ձեռք բերած The Descendants-ը միայն ամրապնդեց նրա մասին ձևավորված այդ կարծիքը:

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի կինոփառատոնում, որից հետո կարծիքներ հնչեցին, որ ֆիլմը հավակնում է համարվել «ժամանակակից դասական»: Nebraskaն պատմում է հարբեցող հոր մասին, ով շահել է 1 մլն $, բայց ցանկություն չունի միայնակ երկար ճանապարհ անցնել՝ ավարը վերցնելու համար: Նրա որդին, ով արդեն իր անձնական կյանքն ունի, որոշում է ընկերակցել տարեց հորը, վտանգներից և անհաջողություններից պահպանելու համար: Իսկ հնարավոր է նաև՝ հոր հետ վերջապես ավելի սերտ շփվելու համար..

Prisoners

Ռեժիսոր: Դենի Վիլնյով

Դերերում: Հյու Ջեքմեն, Ջեյք Ջիլենհոլ

Ռեժիսոր Դենի Վիլնյով-ի Incendies-ը, որը 2011-ին հավակնում էր «Օսկարի», համարվում է վերջին տարիների լավագույն ծանր հոգեբանական դրամաներից մեկը: Այս անգամ կանադացի ռեժիսորը կարգով ավելի բարձր դերասանական կազմով նկարահանել է «ծանոթ պատմություն» այն մասին, թե ինչպես են երկու ընկերներ որոշում Գոհաբանության օրը միասին տոնել, որը ավարտվում է ողբերգական ավարտով՝ անհետանում են երկուսի փոքր դստրերը: Հյու Ջեքմանի մամնավորած հերոսը վստահ է, որ նա գիտի, թե ով է փախցրել երեխաներին, որքան էլ որ դեդեկտիվները վստահեցնում են, որ ամեն ինչ անում են նրանց դստրերին գտնելու համար:

The Counselor

Ռեժիսոր: Ռիդլի Սքոթ

Դերերում: Խավիեր Բարդեմ, Պենելոպե Կրուզ, Բրեդ Փիթ, Մայքլ Ֆասբենդեր, Կամերոն Դիաս

Հաջողակ իրավապաշտպանը, ով մոտակա ժամանակներս պետք է ամուսնանա, որոշում է նոր հետաքրքիր գործով զբաղվել՝ Մեքսիկայից ԱՄՆ տեղափոխել 20 մլն $ արժողությամբ կոկաինի չափաբաժին: Եւ այս ամենը տարվա ամենաաստղային կազմերից մեկով, որը գլխավորում է ոչ պակաս աստղային ռեժիսոր Ռիդլի Սքոթը:

 

Blue is the Warmest Colour

Ռեժիսոր: Աբդելադիֆ Կեշիշ

Դերերում: Լեա Սեյդու, Ադել Էկզարկոպուլոս

Կաննի կինոփառատոնում գլխավոր «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած ֆիլմ, որը բազմաթիվ կինոքննադատների կողմից համարվում է տարվա ամենահետաքրքիր և սեքսուալ տեսարաններով ֆիլմը: Variety շաբաթաթերթի կողմից ֆիլմը ընդհանրապես համարվեց «ժամանակակից լավագույն լեսբիական տեսարանները պարունակող կինոնկար» կոչմանը: Հետաքրքիր է, որ ֆիլմը Կաննի կինոփառատոնում ներկայացված էր ոչ վերջնական տարբերակով և ռեժիսոր Աբդելադիֆ Կեշիշը որոշել է, որ ֆիլմը համաշխարհային վարձույթ կներկայանա այլ տարբերակով: Կեշիշին արդեն իսկ զգուշացրել են, որ այն տեսքով, որով ֆիլմը ներկայացված էր Կաննում, վարձույթի հետ բարդություններ կունենա Ռուսաստանում և ոչ միայն:

Her

Ռեժիսոր: Սփայք Ջոնս

Դերերում: Խոակին Ֆենիքս, Օլիվիա Ուայլդ, Էմի Ադամս

Խոակին Ֆենիքսը լավ «մարզավիճակում» է. The Master-ից հետո նա հասցրեց նկարահանվել The Immigrant-ում՝ այդ ընթացքում զբաղվելով նաև երաժշտությամբ: Բայց Her-ը բոլորովին այլ աշխարհից է, ինչը կարելի էր սպասել կարդալով միայն ռեժիսորի անունը: Սփայք Ջոնս-ը այն նույն մարդն է, ով ստեղծել է Adaptationն ու Being John Malkovich-ը: Այս անգամ էլ Ջոնսը նկարահանել է ֆիլմ միայնակ երիտասարդ գրող Տեոդորի մասին, ով գնում է արհեստական ուղղեղով նոր օպերացիոն համակարգ, որը կոչված է կատարել տիրոջ բոլոր ցանկություններ. Տեոդորը ժամանակի ընթացքում սիրահարվում է իր նոր ընկերոջը:

Gravity

Ռեժիսոր: Ալֆոնսո Կուարոն

Դերերում: Սանդրա Բալոք, Ջորջ Կլունի

Միանշանակ տարվա ամենասպասված «բլոքբաստերներից» մեկը, որը միևնույն է՝ բավականին ռիսկային նախագիծ է համարվում: Ռեժիսոր Ալֆոնսո Գուարինը իր այս ֆիլմով փորձում է ջարդել այն ձևավորված կարծրատիպը, որ նման մոնումենտալ աշխատանքներում գլխավոր հերոսը պետք է լինի ուժեղ սեռի ներկայացուցիչ: Ամերիկյան պարբերականների պնդմամբ, Կուարինից չափազանց մեծ ջանքեր են պահանջվել ֆիլմի պրոդյուսերներին համոզել՝ իր գաղափարը արդարացնելու համար:

Ինքը՝ ֆիլմը պատմում է հերթական տիեզերագնացության փորձի մասին, որը շատ մոտ է ողբերգության վերածվելուն: 3D ակնոցների օգնությամբ Կուարոնը խոստանում է հանդիսատեսներին փոխանցել տիեզերքի ամբողջ անծայրածիրությունն ու սարսափը: Ջեյմս Կամերոնը արդեն իսկ պնդում է, որ սա տիեզերքի մասին պատմող իր երբեւիցո դիտած լավագույն ֆիլմն է:

The Secret Life of Walter Mitty

Ռեժիսոր: Բեն Ստիլլեր

Դերերում: Բեն Ստիլլեր, Քրիստեն Ուիգ, Շոն Պեն, Ադամ Սքոթ

Բեն Ստիլլերը հերթական անգամ հավաքագրել է աստղային կազմէ իր փայլը ընդգծելու համար: Ստիլլերը մարմնավորել է Ուոլտեր Միթիին՝ ձանձրալի գրասենյակային աշխատողի, ով սովորական մարդ լինելով՝ միևնույն է՝ ձգտում է հերոսանալ: Իսկ ո՞վ է ասել, որ միայն սուպերհերոսներն են կարող նման ցանկություններ իրականացնել: Մի քանի տարօրինակ փորձերից հետո Ստիլլերը վերադառնում է կարծես իր համար ստեղծված «հիմարի» կերպարին. There’s Something About Marry-ի և Duplex-ի սիրահարները կգնահատեն սա: 

Twelve Years a Slave

Ռեժիսոր: Սթիվ Մկքուին

Դերերում: Չիվետել Էջիոֆոր, Մայքլ Ֆասբենդեր, Բենեդիկտ Քեմբերբեչ, Բրեդ Փիթ

Django Unchained-ի տարում շատ ռիսկային էր նկարահանել ֆիլմ սևամորթների ստրկության մասին՝ անկախ այն հանգամանքից, որ ժանրը բոլորովին ուրիշ է:

Ֆիլմի մասին լայն շրաջանակներում սկսեցին խոսել, երբ այն՝ տարվա ամենալավ ֆիլմերի ցանկը ունեցող կինոփառատոններից մեկում՝ Տորոնտոյի կինոփառատոնում հաղթեց «Հանդիսատեսների ընտրությունը» անվանակարգում: Արժե հիշեցնել, որ միևնույն կինոփառատոնում հաղթանակած The King’s Speech-ն ու Slumdog Millionaire-ը հետագայում հաջողության հասան նաև «Օսկարում»:

Չիվետել Էջիոֆորի մարմնավորած հերոսը կրթված և խելացի է, բայց նրան գողանում են և վերածում են ստրուկի, ու նա ստիպված մի տիրոջից անցնում է հաջորդի մոտ:

The Wolf of Wall Street

Ռեժիսոր: Մարտին Սկորսեզե

Դերերում: Լեոնարդո Դի Կապրիո, Ջոնա Հիլ, Մեթյու Մակքոնահի, Ռոբի Մարգո

Կասեցնելով իր մասնագիտական աճը Քլինթ Իսթվուդի J. Edgar-ում և Հոլիվուդի ամենաշփերթ ռեժիսորներից մեկի՝ Նազ Լուրմանի մոտ՝ The Great Gatsby-ում, Լեո Դիկապրիոն վերադառնում է իր տաղանդի գլխավոր երկրպագու Մարտին Սկորսեզեի մոտ, ում հետ համագործակցում է արդեն հինգերորդ անգամ: Սկորսեզեն նույնպես էքսպերիմենտների միջով անցավ՝ նկարահանելով Hugo-ն, որը չնայած ստացած 5 «Օսկարին», ձախողվեց կինոքննադատների մոտ: Այժմ Սկորսեզեն վերադառնում է իր սիրած ժանրին՝ կրիմինալ-դրամային:

Դի Կապրիոյի հերոսը հարուստ է և հաջողակ: Նա հիմնել է լավագույն բրոքերային գրասենյակներից մեկը, բայց նրա կատարած յուրաքանչյուր սխալը կարող է ճակատագրական դառնալ: Կարճ ասած՝ «որքան շատ ես բարձրանում, այդքան ավելի ցավալի է ընկնելը» կարգախոսով Դի Կապրիոն հերթական անգամ կփորձի «Օսկար» ստանալ:

Նախորդ հոդվածը‘Որ տարիքում է հնարավոր լույս աշխարհ բերել վունդերկինդ’
Հաջորդ հոդվածը‘Երեւանի դպրոցների տնօրենների մոտ 1/3-ը ընտրություններում ՀՀԿ-ն է ներկայացրել. Ցանկ ‘