‘ Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու Հայաստանի ցանկությունը վրդովվեցրել է Իրանին’

1196

Լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու Հայաստանի ցանկությունը վրդովվեցրել է Իրանին:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ իրանական լրատվական գործակալությունը, Իսլամական մեծ հանրագիտարանի կենտրոնին կից գիտխորհրդի անդամ Ալի Բոլուքբաշին նշել է, որ լավաշն իրանցիների հնագույն ավանդական հացատեսակներից մեկն է: Միաժամանակ Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության մշակութային արժեքների գրանցման բաժնի ղեկավար Ֆարհադ Նազարին ԻՌՆԱ-ի հետ զրույցում թեև խոստովանել է, որ լավաշի հայրենիքը Հայաստանն է, միաժամանակ հայտարարել է, որ  Իրանը ևս կարող է լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ներառելու հայտ ներկայացնել: 

Հայկական լավաշը 2014 թ. ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներառելու համար:  ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում արդեն ներառված են հայկական «Սասունցի Դավիթ» էպոսը, խաչքարագործությունը և դուդուկի երաժշտությունը: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ում քննարկել են «գազի հարցով» հանձնաժողով ստեղծելու հարցը’
Հաջորդ հոդվածը‘«Հայաստան» հանրախանութի տեղում՝ «Երեւան Սիթի» . Առավոտ’