‘Լավրովը բանակցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ’

1286

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցություններ է անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, տեղեկացնում է РИА Новости-ն:

«Լեռնային Ղարաբաղի շփման գծում ռազմական գործողությունների վերսկսմանը ՌԴ նախագահի արձագանքից, իրավիճակը կայունացնելու՝ ռուսաստանյան կողմի ձեռնարկած քայլերից, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ խորհրդակցություններից հետո Սերգեյ Լավրովը բանակցել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ և կոչ է արել ջանքեր գործադրել բռնությունները դադարեցնելու համար»,- ասվում է հաղորդակցության մեջ:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Արցախի հանրայինի 2-րդ հատուկ թողարկումը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը հանդես կգա հայտարարությամբ’