‘Լավրովը Դոնեցկում ռազմագերիների կիրակնօրյա «շքերթը» վիրավորական չի համարել’

1030

Այսօր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Մոսկվայում ճեպազրույց է անցկացրել Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ:

Լավրովը, մասնավորապես, ոչ մի վիրավորական բան չի տեսել ռազմագերիների, այսպես կոչված՝ «շքերթում», որը, ի հեճուկս Ուկրաինայի անկախության օրվա առթիվ Կիևում անցկացվող շքերթի՝ Դոնեցկում կազմակերպել էին  «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» զինված կազմավորումները:

«Ինչ վերաբերում է ռազմագերիների նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքին՝ դա թող իրավաբանները պարզեն,- հայտարարել է Լավրովը և հավելել:- Ես տեսել եմ այդ շքերթի լուսանկարները: Այդտեղ ծաղրուծանակ հիշեցնող որևէ բան չկար»: Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Իրանը կսատարի Իրաքին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում’
Հաջորդ հոդվածը‘El Mundo. Իսպանական գվարդիան Մարոկկոյի թագավորին մաքսանենգի տեղ է դրել’