‘Լավրովը հույս է հայտնել, որ այսօր «լավ լուրեր» կստացվեն Սոչիից ‘

1362

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Սարգսյանն ասել է, որ ՌԴ Նախագահի պետական այցի և անցյալ տարի սեպտեմբերին Մոսկվայում, այնուհետ այս տարի մայիսի 8-ին կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները հարստացրել են երկկողմ օրակարգը և ըստ Սարգսյանի, անկասկած է, որ այդ պայմանավորվածությունների իրականացումը «շատ լուրջ խթան կհաղորդի Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությանը բոլոր ոլորտներում՝ սկսած արտաքին քաղաքականության գործունեության կոորդինացիայից մինչև հումանիտար ոլորտում համագործակցությունը»: Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանը տրամադրված է ակտիվ և լուրջ աշխատանքի:

ՌԴ արտգործնախարարը տեղեկացրել է իր այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանի հետ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, կայացած բանակցությունների մասին, որոնց ընթացքում, ըստ նախարար Լավրովի, քննարկվել է նաեւ Եվրասիական տնտեսական ինտեգրացիային Հայաստանի միանալու գործընթացները: Նա հույս է հայտնել, որ այսօր լավ լուրեր կստացվեն Սոչիից, որտեղ անցկացվում են համապատասխան խորհրդատվություններ:

ՌԴ արտգործնախարարի խոսքով, ՀՀ արտգործնախարարությունում քննարկվել են նաև ամենատարբեր միջազգային կառույցներում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ, Սևծովյան տնտեսական համագործակցություն, ՀՀ և ՌԴ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, քննարկվել է նաեւ ղարաբաղյան կարգավորման խնդիրը, որտեղ, ՌԴ-ն, ըստ Սերգեյ Լավրովի, հավատարիմ է այն սկզբունքներին, որոնք բազմիցս հաստատվել են երեք համանախագահող երկրների նախագահների կողմից:

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ-ում՝ Սարսանգի ջրամբարի մասին ‘