‘Լավրովը շնորհավորել է Նալբանդյանին’

1096

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը: 

«Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր հայաստանցի գործընկերոջը Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ»,- ասվում է հայտարարությունում:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք արդիական հարցեր` ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Նախորդ հոդվածը‘Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը’
Հաջորդ հոդվածը‘Լրագրող Անի Գևորգյանի բնակարանից գողություն է կատարվել. Գողերին արժեքավոր իրերը չեն հետաքրքրել’