Լավրովը չի կարողացել հասնել Սերբիա

412

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ստիպված է եղել չեղարկել երկօրյա այցը Բելգրադ, երբ կիրակի օրը Չեռնոգորիան, Բուլղարիան և Հյուսիսային Մակեդոնիան հրաժարվել են նրա ինքնաթիռին թույլ տալ անցնել իրենց օդային տարածքով։

Այցը Սերբիա նախատեսված էր հունիսի 6-7-ին։

«Այսօր, մեկ ժամ առաջ, Սերբիան շրջապատող երկրները փակել են կապի ալիքը՝ թույլ չտալով Սերբիա մեկնող Սերգեյ Լավրովի օդանավի թռիչքը։ Ռուսաստանյան պատվիրակությունը Բելգրադ էր մեկնում բանակցությունների։ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրները փակել են օդային տարածքը, փակել են կապի հերթական ալիքը»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Սերբիայի կառավարության ղեկավար Անա Բրնաբիչը նշել է, որ բալկանյան հարևանների հետ իրավիճակի կապակցությամբ բանակցում է անձամբ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ «Իսկապես անհավանական է, որ Եվրոպայում և աշխարհում իրավիճակն այնպիսին է, որ մի երկրի նախագահը պետք է զբաղվի այնպիսի հարցերով, ինչպիսին մեկ այլ երկրի արտաքին գործերի նախարարի թռիչքի լոգիստիկան է, ինչից է կախված՝ նա կհասնի՞ տեղ, թե՞ ոչ»,- իրավիճակը մեկնաբանել է Բրնաբիչը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱՊՀ առաքելության ղեկավար․ Աննշան խախտումներ են եղել
Հաջորդ հոդվածըՍալիվանը չի բացառել դեսպանատների փակման հավանականությունը