‘Լավրովը քննադատել է Փոմփեոյին. Մոռացել են դիվանագիտությունը’

1019

ԱՄՆ պետքարտուղարությունը մոռացել է դիվանագիտության մյուս գործիքները՝ բացի վերջնագրերից, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ «դա տխուր է»:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ շուտով կհայտարարեն Ռուսաստանի դեմ լրացուցիչ «միջոցների» մասին՝ Ուկրաինայի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ: Նա հավելել է, որ ԱՄՆ-ի հետ միասին այդ միջոցառումներին կմասնակցեն նաև «ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցները»:

Լրացուցիչ միջոցառումների քննարկումը, հնարավոր է, տեղի ունենա ապրիլի 3-4-ին ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման ընթացքում:

ԱՄՆ դիվանագիտության զինանոցում բացի վերջնագրերից ու պատժամիջոցներից՝ ուրիշ գործիքներ չեն մնացել, մեկնաբանելով Փոմփեոյի ասածը՝ հայտարարել է Սերգեյ Լավրովը:

Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Փաշինյանը մեկնաբանում է Ալիեւի հետ հանդիպումը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ. Վարչապետը՝ Օպերայի աշխատակիցներին’