Լավրովի կարծիքով՝ ԱՊՀ-ն պահանջված է

218

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավորովը համոզված է, որ ԱՊՀ-ի աջակցությունը պահանջված է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությունը կարգավորելու համար։

Լավրովի կարծիքով՝ ԱՄՆ-ի միջամտությունից ապահովագրված չէ ԱՊՀ ոչ մի երկիր։

Ուրբաթ օրը ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարների հանդիպման ժամանակ՝ Լավրովը հիշեցրել է երկու տարի առաջ Բելառուսում գունավոր հեղափոխություն իրականացնելու փորձը։

«Բայց ակնհայտ է, որ նման տիպի միջամտությունից ապահովագրված չէ ԱՊՀ ոչ մի պետություն։ Դա ակնհայտ է  ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության անպատկառ գործողություններից Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում»,- ասել է Լավրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՆովակ Ջոկովիչը մեկնարկեց վստահ հաղթանակով
Հաջորդ հոդվածը«Հյուսիսային հոսքում» կարող է վնասված լինել ստորջրյա մալուխը