Լավրովի հայտարարությունը` դիվանագիտական սկանդալի պատճառ

394

Հարցազրույցը, որը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը տվել է իտալական Mediaset ընկերությանը, դիվանագիտական սկանդալի առիթ է դարձել։

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է Ուկրաինային մեղադրել «ազգայնացման» մեջ, երբ նրա նախագահ Վլադիմիր Զելենսկին հրեա է, ռուսաստանցի նախարարը հայտարարել է, թե Ադոլֆ Հիտլերը նույնպես «հրեական արյուն» ուներ, և ավելին, «ամենակատաղի հրեատյացները», որպես կանոն, հրեաներն են, ասել է նա։

Լավրովի հայտարարությունները վրդովմունքի ալիք են բարձրացրել ինչպես ամբողջ աշխարհի հրեական կազմակերպություններում, այնպես էլ Իսրայելի կառավարությունում։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բեննեթը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարին մեղադրել է ստախոսության մեջ՝ հայտարարելով Հոլոքոստի ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելու անթույլատրելիության մասին։

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Իսրայելի ԱԳՆ, որի ղեկավար Յաիր Լապիդը Լավրովի հայտարարություններն աններելի է անվանել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՄադրիդ․ Խաչանովը պարտվեց աշխարհի 156-րդ ռակետին
Հաջորդ հոդվածըՓսակի․ Բայդենը պաշտպանում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությունը