‘Լավրովն առաջարկել է Սիրիա ուղարկել ռուս-թուրքական զորակազմ’

833

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրորվն առաջարկել է ստեղծել համատեղ ռուսաստանա-թուրքական զորակազմ՝ ՄԱԿ-ի տեսուչներին պաշտպանելու համար, որոնց վրա է դրվելու Սիրիայի քիմիական զինանոցը ոչնչացնելու խնդիրը: Լավրովը առաջարկել է զորակազմում ընդգրկել նաև զինվորականների արաբական երկրներից: «Նման զորակազմը կներկայացնի բոլոր արտաքին ուժերին, որոնք համագործակցում են Սիրիայի հակամարտող կողմերից որևէ մեկի հետ»,- ասել է Լավրովը: Զորակազմը պետք է տեղակայվի «այն շրջանների երկայնքով, որտեղ քիմիական զենք կա»:
Թուրք մի դիվանագետ, որը ցանկացել է անանուն մնալ, Լավրովի առաջարկը մեկնաբանել է Today’s Zaman թերթում. «Դա Լավրովի անձնական կարծիքն է: Մենք առայժմ պաշտոնական առաջարկ չենք ստացել, ուստի այդ հարցը չի քննարկվել: Այդ ամենը դժվար է գնահատել: Զինվորներին այլ երկիր ուղարկելը լուրջ խնդիր է: Այնուհանդերձ՝ մենք պատրաստ ենք դա քննարկել, երբ ստանանք ռուսական կողմի պաշտոնական առաջարկը»: Դիվանագետը նաև նշել է, որ քիմիական զենքի պահեստարանները գտնվում են Ասադի կողմից վերահսկվող շրջաններում, ում ոխերիմ թշնամին է Թուրքիայի ներկայիս կառավարությունը, և դա ավելի է բարդացնում խնդիրը, եթե անգամ թուրքերն այնտեղ մեկնեն ՄԱԿ-ի զորակազմում, փոխանցում է Mignews-ը:

Նախորդ հոդվածը‘Սնոուդենը շրջում է կեղծամով և վախենում է իր կյանքի համար’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. «Ձեռքերով մի խոսա, դու Վալդիս Պելշը չես»’