Լավրով․ Արևմուտքը Զելենսկուն համարում է ավտոկրատիայի դեմ պայքարի խորհրդանիշը

287

Արևմուտքը Վլադիմիր Զելենսկուց գլխավոր դեմոկրատ է սարքում, ավտոկրատիայի դեմ պայքարի խորհրդանիշ, իսկ դա աշխարհի հենց այն սև-սպիտակ պատկերն է, որն առաջ  է տանում ԱՄՆ-ը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Նրանք վաղուց են որոշել և արդեն ձեռնարկել են այդ աշխատանքը՝ Զելենսկուց գլխավոր դեմոկրատ կերտել, ավտոկրատիայի դեմ պայքարի խորհրդանիշ, իսկ դա աշխարհի հենց այն պարզունակ սև-սպիտակ պատկերն է, որ ամերիկացիները նույնպես առաջ են մղում»,- «Россия 24»  հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Լավրովը։

Նախարարը հավելել է, որ մարտի վերջին նախատեսված է դեմոկրատիայի երկրորդ գագաթնաժողովը։

«Այնտեղ շատ պարզունակ խնդիր կձևակերպվի․ բոլոր դեմոկրատները պետք է պայքարեն բոլոր ավտոկրատների դեմ։ Ավտոկրատներ կհայտարարվենք մենք, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Սիրիան, Վենեսուելան, երկրների այն շրջանակը, որոնք հրաժարվում են ենթարկվել Արևմուտքի պահանջներին։ Իսկ դեմոկրատներ կհամարվեն հենց ամերիկացիները»,- պարզաբանել է ԱԳՆ ղեկավարը։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել է, որ դեմոկրատիայի երկրորդ գագաթնաժողովը կկայանա մարտի 29-30-ին, որպես կազմակերպիչներ հանդես են գալիս Կոստա Ռիկայի, Նիդեռլանդների, Հարավային Կորեայի և Զամբիայի կառավարությունները։

Առաջին համաժողովը, որը նախաձեռնել էր Վաշինգտոնը, տեղի է ունեցել 2021 թ․ դեկտեմբերին։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան կասկած է հայտնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետության կապակցությամբ
Հաջորդ հոդվածըԱրցախից վեց հիվանդ է տեղափոխվել Հայաստան