Լավրով․ ԵՄ-ն կորցրել է իր ինքնիշխանությունը

276

Եվրամիությունը վերջնականապես կորցրել է իր ինքնավարությունը և հսկայական կորուստներ է կրում այն բանից, թե ինչի մեջ է իրեն ներքաշել Միացյալ Նահանգները, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

««Ռուսաստանը չեզոքացնելու» իրենց չկշռադատված ուղեգիծը տանելով՝ անգլոսաքսերը հասել են ողջ կոլեկտիվ Արևմուտքի, ՆԱՏՕ-ի,նաև իր ռազմավարական ինքնավարությունը վերջնականապես կորցրած  Եվրամիության անվերապահ ենթարկվածության»,- ասել է Լավրովը ուրբաթ օրը Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների անվտանգության և հետախուզական մարմինների ղեկավարների հանդիպմանը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ ղեկավարները ցանկանում են գնել կատալոնյան ակումբը
Հաջորդ հոդվածըՊատրուշև․ Արևմուտքը փորձում է հակամարտություն հրահրել