Լավրով․ ՆԱՏՕ-ն և Ուկրաինան ՌԴ-ի դեմ միջուկային պատերազմ սանձազերծելու պլան են հղանում

547

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե ՆԱՏՕ-ն և Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության դեմ իսկական՝ միջուկային պատերազմ սանձազերծելու պլան են հղանում։

Այդ մասին նա հայտարարել է մարտի 3-ին արտասահմանյան և ռուսաստանյան զանգվածային լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

Դիվանագետը շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից միջուկային զեմք կիրառելու պայմանները շարադրված են ռազմական հայեցակարգում։

«Մենք այնտեղ ոչ մի էսկալացիա չունենք՝ հանուն լիցքաթափման, ինչպես ջանում են մեզ վերագրել արևմտյան վերլուծաբանները։ Սակայն միջուկային պատերազմի վերաբերյալ խոսակցություն հիմա ընթանում է»,- ասել է նա։

Լավրովը լրագրողներին հորդորել է ուշադրություն դարձնել, թե որ քաղաքական գործիչներն են խոսել դրա մասին։ Նա շեշտել է, որ սկզբում նման հայտարարություններ է արել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը, այնուհետև՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըԼուկաշենկո․ Մինսկն ուզում են ներքաշել պատերազմի մեջ, որ մերկացնեն մեր մյուս սահմաններն էլ
Հաջորդ հոդվածըՆիկոլ Փաշինյանն ու մարտի 1-ի ծխածածկույթը․ ՉԻ