Լավրով․ Ռուսաստանը պատրաստ է հարաբերությունները վերականգնել Վրաստանի հետ

513

Եթե Վրաստանը ուզում է նորմալ ապրել Ռուսաստանի՝ որպես իր հարևանի հետ, Մոսկվան պատրաստ է վերականգնել հարաբերությունները, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե Վրաստանն իսկապես ուզում է չխաղարկել ռուսաստանյան խաղաքարտը՝ Արևմուտքի հովանավորությունը պահպանելու նպատակով, այլ ցանկանում է մեզ հետ՝ որպես իր հարևանի, նորմալ ապրել, մենք դրան պատրաստ ենք ցանկացած պահի»,- МГИМО-ում ելույթի ժամանակ ասել է Լավրովը։

«Մենք մտադիր էինք պատասխանել վրացի հարևանին, երբ նրանք անվիզա ռեժիմ սահմանեցին մեր քաղաքացիների համար։ Մենք սկզբում, այնուամենայնիվ, սկսեցինք հետևել, թե ինչ է կատարվում, և իհարկե, մենք ոչ մեկին չենք արգելում մեկնել Վրաստան։ Բայց մոտավորապես մեկուկես տարի առաջ մենք համարյա թե պատրաստ էինք անվիզա ռեժիմ սահմանել վրաց քաղաքացիների համար, բայց այդտեղ տհաճ միջադեպ տեղի ունեցավ՝ կոպիտ սադրանք ռուսաստանյան խորհրդարանական պատվիրակության դեմ, որը Թբիլիսի էր ժամանել ուղղափառության միջազգային համաժողովի հերթական նիստին մասնակցելու»,- պարզաբանել է Լավրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄաաս․ Դոհան կդառնա ՆԱՏՕ-ի աֆղանստանյան առաքելությունների կենտրոնը
Հաջորդ հոդվածըԴեսպան․ Թալիբները չեն բանակցի Փանջշերի հետ