Ռուսաստանը չի սպասելու, թե երբ է Բրյուսելը փոխելու իր ճաշակը, այլ կշփվի Եվրամիության այն երկրների հետ, որոնք դրան պատրաստ են, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի խոսքը։
«Երեկ Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել և հայտարարել է, թե «մեզ հարկավոր է Ռուսաստանի հետ խոսել մեկ ձայնով։ Ռուսաստանը չի ցանկանում խոսել Եվրամիության հետ, այլ ուզում է խոսել առանձին անդամ երկրների հետ, իսկ մենք պետք է հասնենք նրան, որ բոլոր անդամ երկրները Ռուսաստանից պահանջեն խոսել միմիայն Եվրամիության հետ»,- լրագրողներին հայտարարել է նախարարը։
«Միանգամայն ցնցող տրամաբանություն է։ Որովհետև ոչ թե մենք, այլ Եվրամիությունն է քանդել բոլոր հարաբերությունները, որ կային մեր և Բրյուսելի միջև․․․ Ամեն ինչ Բրյուսելն է ավերել։ Իհարկե, եթե նա չի ցանկանում ոչ մի բան վերականգնել, մենք չենք նստելու ու սպասենք, թե երբ է նա փոխելու իր ճաշակը։ Մենք կշփվենք նրանց հետ, ովքեր դրան պատրաստ են»,- ընդգծել է Լավրովը։
Փոխանցում է ria.ru-ն։