Լավրով․ Քրդական հարցը կարող է «բռնկվել» ԱՄՆ քաղաքականության պատճառով

386

Քրդական հարցը կարող է Մերձավոր Արևելքում «բռնկվել» ԱՄՆ-ի կողմից Սիրիայում անջատողական  միտումները խրախուսելու պատճառով, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։

«Ես քրդերին խորհուրդ կտայի չտրվել այն սադրանքներին, որ մեր ամերիկյան գործընկերները շարունակում են նրանց հանդեպ․․․ գործը տանում են Սիրիայի Արաբական Հանրապետության արևելքում անջատողական միտումների սրացմանը և փորձում են իրենց այդ պլանները դարձնել լուրջ գործոն՝ ուղղված միասնական սիրիական պետության պահպանման շահերի դեմ․․․ Դրանք վտանգավոր խաղեր են, որոնք կարող են հանգեցնել նրան, որ քրդական խնդիրը չափազանց լրջորեն բռնկվի ամբողջ տարածաշրջանում, եթե հաշվի առնենք, որ դրա չափն ընդգրկում է ոչ միայն Սիրիան, այլև ուրիշ երկրներ»,- մամուլի ասուլիսում հայտարարել է Լավրովը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀՀ ԱՆ. 1121 նոր դեպք, 62 մահ
Հաջորդ հոդվածըԼավրովը հուսով է, որ «Թալիբանը» կայունացնում է իրադրությունը տարածաշրջանում