‘Լավրով. Թուրքիան իրավունք ուներ ստուգել օդանավի պարունակությունը’

912

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայից Դամասկոս մեկնող օդանավի վայրէջք պահանջելիս՝ Թուքիան իր իրավունքների սահմանում է եղել՝ համաձայն Քաղավիացիայի մասին Չիկագոյի միջազգային կոնվենցիայի, ըստ HurriyetDailyNEws-ի, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ Ռուսաստանն, այնուամենայնիվ, կուզենար պաշտոնական բացատրություն ստանալ հարկադրական վայրէջքի վերաբերյալ։  

Նշենք, որ Թուրքական իշխանությունները հայտարարել էին, որ ինքնաթիռում արգելված բեռ է տեղափոխվում։ Ստուգումից եւ հայտնաբերված՝ սիրիակակն բանակի համար նախատեսված ռադիոտեղորոշիչ սարքերի առգրավումից հետո ինքնաթիռը շարունակել էր թռիչքը։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միջադեպին իր առաջին արձագանքում հայտարարել էր, թե նշված սարքերը չեն հակասում քաղավիացիայի վերաբերյալ միջազգային համաձայնագրերին։

 

Նախորդ հոդվածը‘Կուբացիներն ազատ ելք կունենան արտասահման ‘
Հաջորդ հոդվածը‘Իրավապաշտպան. Չկա «մշտապես բնակվող» հասկացողության իրավաբանական ձևակերպումը ‘