‘Լավրով. ՄԱԿ-ի ԱԽ-ում ոչ բոլորն են պատրաստ ԻԼԻՊ-ը ընդգրկել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում’

1436

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ բոլորն են պատրաստ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը ներառել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, և հարցն ամենևին էլ Ռուսաստանի դիրքորոշմանը չի վերաբերում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Ընդ որում՝ նա հիշեցրել է, որ այս կամ այն խմբավորումը ահաբեկիչների ցանկում ընդգրկելը կարող է որոշակի ժամանակ պահանջել: «Հուսով եմ, որ մենք (ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը) միասնական չափորոշիչներ կկիրառենք բոլոր նրանց հանդեպ, ովքեր ահաբեկիչներ են, բոլոր խմբավորումների հանդեպ, որոնք ահաբեկչական մեթոդներ են կիրառում»,- հավելել է Լավրովը:

Ռուսաստանը նկատում է ԱՄՆ-ի շահագրգռությունը՝ հակաահաբեկչական պայքարի բնագավառում համագործակցությունը վերականգնելու հարցում, և Մոսկվան պատրաստ է դրան, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը: Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մարադոնա. Ինչո՞ւ Սուարեսին չեն ուղարկում Գուանտանամո’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ-ի կողմից Հելսինկյան սկզբունքները խախտելու վերաբերյալ բանաձևի նախագիծը մտցվել է ԵԱՀԿ ԽՎ օրակարգ’