‘Լավրով. ՆԱՏՕ-ն «կորցրել է իր գոյության իմաստը»’

984

«ՆԱՏՕ դաշինքը կորցրել է իր գոյության իմաստը և հիմա տենդագին կերպով փնտրում է այն»,- հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

Ըստ նախարարի՝ դրանով է բացատրվում այն, որ Աֆղանստանից հետո դաշինքը «սկսեց խաղարկել Ռուսաստանի քարտը»՝ Մոսկվան ներկայացնելով իբրև սպառնալիք:

«Եթե Ղրիմն ու Ուկրաինայի հարավ-արևելքը չլինեին էլ, Արևմուտքն ինչ-որ բան կհորիներ: Խնդիր է դրված՝ ամեն կերպ Ռուսաստանին հավասարակշռությունից հանել»,- համոզված է Լավրովը:

ԱԳ նախարարի կարծիքով՝ վերջին տասնամյակներին, չնայած ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դեպի արևելք, դաշինքի նոր անդամները «չեն ազատվել Ռուսաստանի հանդեպ երևակայական վախից»:

«Ավելին, այժմ մերձբալթյան հանրապետություններն ու Լեհաստանը  ՆԱՏՕ-ին խնդրում են հակահրթիռային պաշտպանության համակարգերն ուղղել Ռուսաստանի վրա: Բայց ո՞ր մի խելամիտ մարդն այսօր լրջորեն կմտածի, թե մենք կներխուժենք Եվրոպա: Դա բացառվա՛ծ է»,- հավաստիացրել է Լավրովը: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը պատրաստ է ռմբակոծել Սիրիան և զինել սիրիական ընդդիմությանը’
Հաջորդ հոդվածը‘«Իսլամական պետության» կողմնակիցները սպառնում են պատժել Twitter-ի աշխատակիցներին’