‘Լավրով. ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական միջամտություն չի լինի’

1036

Ռուսաստանը չի միջամտի Ուկրաինայի հարավ-արևելքի ճգնաժամին, Մոսկվան հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, МГИМО-ում ելույթ ունենալիս հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Մոսկվայի հասցեին մեղադրանքներ են հնչում Դոնբասի անջատականներին աջակցելու վերաբերյալ: Մոսկվան հերքում է Ուկրաինայի հարավ-արևելքում ռուսաստանյան զինվորականների առկայության, ինչպես նաև՝ տարածքում գործող անջատականներին սպառազինելու վերաբերյալ ցանկացած մեղադրանք: «Ռազմական միջամտություն չի՛ լինի, մենք հանդես ենք գալիս այդ ծանր ճգնաժամի, այդ ողբերգության բացառապես խաղաղ կարգավորման օգտին: Այն ամենը, ինչ մենք անում ենք, ուղղված է նրան, որ առաջ մղվեն հենց քաղաքական մոտեցումները»,- ասել է Լավրովը: «Ես անձամբ հուսով եմ, որ այսօր Մինսկում նախատեսված բանակցությունները նվիրված են լինելու կրակի դադարեցմանը՝ անհապաղ, առանց որևէ նախապայմանի»,- այսօր  կոնտակտային խմբի՝ Մինսկում նախատեսված հանդիպման մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավստրալիան նոր պատժամիջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Ինքնահռչակ ԴԺՀ-ի աշխարհազորայիններ. ՆԱՏՕ-ի սպաները Մարիուպոլում ընկել են շրջապատման մեջ’