‘Լավրով. ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի, եթե ԵՄ հետ ասոցացման պայմանագրերը բացասաբար անդրադառնան ԱՊՀ-ում առևտրի վրա’

1165

Եթե Ռուսաստանը հասկանա, որ ԵՄ հետ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի ասոցացման շուրջ պայմանավորվածությունները բացասական հետևանքներ կունենան ԱՊՀ ազատ առևտրի գոտու համար, կձեռնարկվեն համարժեք միջոցներ` ԱՀԿ կանոններին համապատասխան: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Հենց որ ուժի մեջ մտնեն պայմանագրերը, որոնք Եվրամիության հետ պատրաստվում են ստորագրել ԱՊՀ ազատ առևտրի գոտու մեր գործընկերները, և մենք հասկանանք, որ  դա բացասաբար է անդրադառնում ԱՊՀ ազատ առևտրի գոտու գործունեության վրա, այն պայմաններով, որոնցով մենք անդամակցել ենք ԱՀԿ-ին, մենք, իհարկե, պաշտպանական միջոցներ կձեռնարկենք` ԱՀԿ կանոններին լիովին համապատասխան», — ասել է Լավրովը:

Նրա խոսքով, այդ առնչությամբ նախնական շփումները են եղել խոսակցությունների մակարդակով` «որ հարկավոր է  պարզել», այլ ոչ թե գործնական, աշխատանքային գործընթացի մակարդակով:

Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվությունների «ցանկացած ձևաչափով», ավելին, կողմերին կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ: «Մենք ոչ թե, պարզապես, պատրաստ ենք, այլ կոչ ենք անում նրանց, և Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուիլ Բարոզուն մեր նախագահի հետ հեռախոսազրույցում  խոստացել է, որ մինչև այդ գագաթնաժողովը անպայման կկայանան խորհրդատվություններ, սակայն առայժմ ոչինչ տեղի չի ունենում»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: 

 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանը Ռուսաստանից MTU-90M կամրջատեղադրիչներ կգնի’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունում չգիտեն, թե ուր է կորել իրենց մոտ եղած 78 կգ հերոինը. Ա1+’