‘Լավրով. Ռուսաստանը Վրաստանի նոր կառավարության մասին կդատի ըստ նրա գործերի’

936

Մոսկվան Վրաստանի նոր կառավարության մտադրությունների մասին դատելու է ըստ նրա գործերի, ինչպես նաև Ռուսաստանի ու Հարավային Կովկասի նկատմամբ դիրքորոշումների: Այդ մասին հոկտեմբերի 15-ին լրագրողներին է հայտնել  Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հավաստել ենք, որ սպասում ենք նոր կառավարության ձևավորմանը, որի մասին դատելու ենք ըստ նրա պրակտիկ գործերի և այն դիրքորոշումների, որոնք կհայտարարվեն ՌԴ-ի և ամբողջությամբ վերցված Հարավային Կովկասի վերաբերյալ»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը‘Սկսվել է Եվրասիայի ամենաբարձր հրաբխի ժայթքումը’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Ուրիխանյան. Աղքատության վտանգը նոր չէ ի հայտ եկել ‘