‘Լավրով. Տեղի է ունենում իսկական պատերազմ. ՌԴ-ն պարտավոր է ապահովել իր անվտանգությունը’

1693

Ռուսաստանի սահմանից մի քանի կիլոմետր այն կողմ պատերազմ է ընթանում, եւ Մոսկվան պարտավոր է կայացնել համապատասխան որոշում՝ իր տարածքի անվտանգությունը ապահովելու նպատակով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Սահմանից այն կողմ պատերազմ է ընթանում, օգտագործվում են հրետանիներ, ավիացիա, հրթիռային կայաններ, ինչպես նաեւ բալիստիկ հրթիռներ, որոնցով կրակում են Լուգանսկի ուղղությամբ: Եվ այդ ամենը տեղի է ունենում մեր սահմանից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ բազմաթիվ դեպքեր են եղել, երբ հրթիռները թռել են դեպի Ռուսաստանի տարածք:

«Մենք չենք կարծում, որ դա գիտակցված է եղել, սակայն կան մարդկային զոհեր, փլուզումներ ռուսական կողմում: Ամեն դեպքում, դա տեղի է ունեցել մեր տարածքում եւ մենք պարտավոր ենք որոշում կայացնել, որը կարծում ենք, որ անհրաժեշտություն է ՝ մեր անտվանգությունը ապահովելու նպատակով»,- նշել է Լավրովը՝ հավելելով, որ տեղի է ունենում իսկական պատերազմ: 

Նախորդ հոդվածը‘ «Ռեալի» ֆուտբոլիստները իրականացնում են բարեգործական ակցիաներ՝ միանալով Ջեյլմս ՄաքՔարթնիի նախաձեռնությանը’
Հաջորդ հոդվածը‘«Բաստիա»-ի պաշտպան Պալմյերի. «Մոտան ողջ հանդիպման ընթացքում վիրավորում էր մեզ»’