‘Լատվիայի ԱԳ նախարարը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին’

908

Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 15-ին այցելեց Ծիծեռնակաբերդի բարձունք` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լատվիացի նախարարը անմեղ զոհերի հուշակոթողի մոտ ծաղկեպսակ դրեց, Անմար կրակին` ծաղիկներ: 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ եւ ներկայացմամբ, հյուրերը ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին եւ տպավորությունների մատյանում հետեւյալ գրառումն արեցին. «Կարևոր է պահպանել զոհերի հիշատակը, որպեսզի նման բան այլևս տեղի չունենա»:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով նոյեմբերի 14-16-ը պաշտոնական այցով Հայաստանում է Լատվիայի Հանրապետության ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը:

Հայաստանի Հանրապետության և Լատվիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի օգոստոսի 22-ին: 

Նախորդ հոդվածը‘Սի Ցզինպինը պաշտոնապես ընտրվել է Չինաստանի Կոմկուսի գլխավոր քարտուղարի պաշտոնում. Հաջորդ տարի նա կդառնա երկրի ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչի «համերգը»’