‘Լատվիայի գեյ նախարարի խոստովանությունը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել’

969

Լատվիայի գեյ նախարարի խոստովանությունը ոչ միանշանակ արձագանքի է արժանացել

Լատվիայի արտգործնախարար Էդգար Ռինկևիչի հայտարարությունը՝ իր գեյ լինելու մասին, արժանացել է նրա գործընկերների բուռն ու ոգևորված արձագանքին: Սակայն հանրությունը միանշանակ չի ընդունել այդ հայտարարությունը, թեպետ քաղաքական գործիչների կողմից դատապարտող հայտարարություններ ավելի քիչ են եղել, քան ողջունող արձագանքները:

«Մեր երկիրը պետք է իրավական կարգավորում ստեղծի պարտնյորական բոլոր տիպի հարաբերություններին, ես պայքարելու եմ հանուն դրա, գիտեմ, որ հիմա հիստերիայի փոթորիկ է բարձրանալու, բայց ես հպարտ եմ, որ գեյ եմ»,- այսպիսի խոստովանություն է արել նախարարն իր Twitter-ի էջում անցյալ հինգշաբթի:

Ավելի ուշ իր խոստովանությունը մեկնաբանել է նաև նախարարն ինքը: «Հայտարարությունն անելուց առաջ ես երկար եմ մտածել դրական և բացասական հետևանքների մասին: Հետո որոշեցի, որ ավելի լավ է ազնվորեն խոստովանել և բաց բանավեճ սկսել այդ բարդ խնդիրների վերաբերյալ»,- ասել է Ռինկևիչը Լատվիական ռադիոյին տված հարցազրույցում: Նա նաև շեշտել է, որ ոչ ոք իր վրա ճնշում չի գործադրել, և ինքն այդ որոշումը կայացրել է ինքուրույնաբար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բաքվում ձերբակալել են ընդդիմադիր բլոգերին’
Հաջորդ հոդվածը‘«Դեղին ժապավենների» երթ Հոնկոնգում’