‘Լատվիայի իշխանությունները առաջարկում են արգելել ԽՍՀՄ խորհրանիշների կիրառումը հանրային վայրերում’

832

Լատվիայի իշխող կուսակցությունը հանրային  միջոցառումնրի ժամանակ Խորհրդային Միության խորհրդանիշների կիրառումը արգելելու մասին օրինագիծ է մտցրել խորհրդարան, գրում  է РИА Новости-ն:

ԽՍՀՄ, Լատվիական ԽՍՀ և նացիստական Գերմանիայի սիմվոլիկայի կիրառումը երթերի, հանրահավաքների և պիկետների ժամանակ երկրում արդեն արգելված է: Սակայն այդ արգելքը չի տարածվում զվարճանքի միջոցառումների, սպորտային իրադարձությունների և տոնախմբությունների վրա:

Իշխող կուսակցությունը նաև առաջարկում է արգելել հանրային միջոցառումների ժամանակ Լատվիական Հանրապետության անխակության դեմ ուղղված ցանկացած տիպի հայտարարությունները, պետական կառուցվածքի բռնի կերպով փոփոխման կոչերը, պատերազմի, կոմունիզմի, նացիզմի և բռնության քարոզչությունը:

Նախորդ հոդվածը‘Արազ Օզբիլիզը գիշերը կժամանի Երեւան՝ հավաքականին միանալու համար’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադրը. ՀՀԿ-ի տատիկն ու Շարմազանովը’