‘Լատվիայի վարչապետը հրաժարական է տվել Ռիգայում առևտրի կենտրոնի փլուզման պատճառով’

888

Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը որոշել է հրաժարական տալ՝ կապված Ռիգայի կենտրոնում Maxima առևտրի կենտրոնի ողբերգության հետ, որի հետևանքով զոհվեց առնվազն 50 մարդ: Այդ մասին վարչապետը հայտարարել է այսօր, Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի հետ հանդիպումից հետո: Վարչապետը հայտարարել է, որ ստանձնում է  կատարվածի քաղաքական պատասխանատվությունը և հավելել է, որ բոլոր մանրամասները կհայտնի հատուկ մամլո ասուլիսում:

Maxima առևտրի կենտրոնի պատերն ու տանիքը փլուզվել էին նոյեմբերի 21-ին, տասնյակ մարդիկ հայտնվել էին փլատակների տակ: 54 մարդ զոհվել էր, 40-ը վնասվածքներ էին ստացել: Փլուզման մակերեսը կազմել է 1,5 հազար քառակուսի մետր:  Սա երկրի նորագույն պատմության ընթացքում ամենամեծ աղետն էր, փոխանցում է ria.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Կարմիր խաչը Ինջիղուլյանի հարազատներին է փոխանցել ռազմագերու ուղերձը. «Ամեն ինչ լավ կլինի, դիմացեք մի կարճ ժամանակ էլ»’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ-ում էլ են քննարկում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը ‘