‘Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականները միմյանց հետ ընկերական հանդիպում կանցկացնեն’

972

Լատվիայի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների միջև կայացած պայմանավորվածության համաձայն սեպտեմբերի 3-ին Լատվիայում տեղի կունենա ընկերական հանդիպում Լատվիայի և Հայաստանի ազգային հավաքականների միջև,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

Լատվիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է ընտրանու հայտացուցակը Հայաստանի և Ղազախստանի (սեպտեմբերի 9-ին) հետ հանդիպումների համար:

Դարպասպահներ. Ալեքսանդր Կոլինկո («Բալտիկա»), Պավել Սենբորս («Գուրնիկ»):

Պաշտպաններ. Կասպար Գորկս (առանց ակումբ), Վիտալի Մակսիմենկո («Բրայտոն»), Վիտալի Հագոդինսկիս («Գովերլա»), Օլեգ Տիմոֆեեւս («Վենտսպլիս»), Կասպար Դուբրա («Վենտսպլիս»), Գինտ Ֆրեյմանիս («Յելգավա»),  Նաուրիս Բուլվից («Արաու»), Անտոն Կուրակինս («Վենտսպլիս»), Վլադիսլավ Գաբովս («Սկոնտո»):

Կիսապաշտպաններ. Արտիս Լազդինս («Յելգավա»), Արթուր Զյուզնին («Բալտիկա»), Ալեքսանդր Կաունա (ԲԿՄԱ), Ալեքսանդր Ֆերտովս (առանց ակումբ), Օլեգ Լայզանս(«Յենիսեյ»), Ռիտվար Ռուգինս(«Սկոնտո»), Յուրի Ժիգաժեւս («Վենտսպլիս»), Անդրեյ Կովալով («Դաչիա»):

Հարձակվողներ. Արտյոմ Ռուդնեւս («Համբուրգ»), Էդուարդ Վիսնակովս («Վիձեւ»), Վալերի Սաբալա («Անորտոսիս»):

Ավելացնենք, որ երկու երկրների ազգային հավաքականները մինչ այս հանդիպել են ընդամենը մեկ անգամ: 2009 թ. փետրվարի 11-ին Կիպրոսի «Ցիրիոն» մարզադաշտում տեղի ունեցած ընկերական հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիա. Վերջին դեբատները՝ հանրաքվեից առաջ’
Հաջորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. «Iran rules», կամ՝ Բարի գալուստ և ցտեսություն, պարո՛ն Բրայզա’