‘Լատվիայում լսվում է ռուսական դպրոցները լատվիերենի փոխադրելու վերաբերյալ գործը’

1644

Լատվիայի սահմանադրական դատարանը սկսել է ռուսական դպրոցները լատվիերենի փոխադրելու վերաբերյալ հայցի քննությունը: Հայցադիմումը ներկայացվել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների անունից, որոնց ռուսալեզու երեխաները սովորում են մասնավոր դպրոցներում, և այնտեղ դասավանդումը կատարվում է նրանց մայրենի լեզվով:

Դպրոցական բարեփոխությունների էությունը ռուսական դպրոցների գրեթե լիակատար անցումն է լատվիերենի: Հայցադիմումի հեղինակների կարծիքով՝ այդ փոփոխությունը հակասում է կրթության իրավունքին:

«Այստեղ մեկնաբանելու կարիք չկա, տեսնենք, թե ինչ կլինի»,- BBC-ի ռուսական ծառայությանը հայտարարել է Լատվիայի կրթության նախարար Կառլիս Շադուրսկիսը, որի ղեկավարած գերատեսչությունն է հենց դպրոցական բարեփոխությունների հեղինակը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը’20-ամյա կնոջը ծեծելով սպանած ամուսինը ձերբակալվել է’
Հաջորդ հոդվածը‘Քրգործ՝ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի կողմից ապօրինի ջրօգտագործման առիթով’