Լատվիայում նոր լոքդաուն է սահմանվել

391

Լատվիան բախվել է կորոնավիրուսի նոր ալիքի, հիվանդացության ցուցանիշներն ամենաբարձրն են աշխարհում։

Լատվիան առաջատարն է ԵՄ երկրների շրջանում՝ 100 հազար մարդու հաշվով 17,6 հազար հիվանդ։ Շաբաթական ընդհանուր ցուցանիշով, The New York Times-ի տվյալների համաձայն՝ Լատվիան աշխարհում առաջին տեղում է, մինչդեռ նոր ալիքը դեռ չի հասել իր գագաթնակետին։

Լատվիական հիվանդանոցներում կորոնավիրուսի ծանր տեսակով գրեթե մեկուկես հազար հիվանդ կա, դեռ վերջերս այդ սահմանը ծայրահեղ էր համարվում, իսկ հիմա բժիշկները և քաղաքական գործիչները տխուր կանխատեսումներ են անում՝ շուտով ծանր հիվանդների թիվը կհասնի երկու հազարի, հետո՝ երեք հազարի․․․

Լատվիայում 1,9 մլն մարդ է ապրում, և նրանց արդեն կես տարուց ավելի է՝ հասանելի են չորս պատվաստանյութեր՝ ըստ ընտրության, սակայն պատվաստված է բնակչության ընդամենը 52 %-ը։ Քաղաքական գործիչները մեղադրում են պատվաստման հակառակորդներին և դավադրության տեսության կողմնակիցներին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըFacebook ընկերությունը կանվանվի Meta. Պաշտոնապես՝ դա «մետատիեզերք» բառից է
Հաջորդ հոդվածըՖրանսիան Լուկաշենկոյի ազգականներին մեղադրում է անօրինական ներգաղթ կազմակերպելու համար