‘Լարի Ֆլինտը կոչ է արել խնայել իր դեմ մահափորձ կատարածի կյանքը’

1425

Պոռնոգրաֆիական «Hustler» ամսագրի հիմնադիր Լարի Ֆլինտը ԱՄՆ իշխանություններին կոչ է արել ի կատար չածել նոյեմբերի 20-ին նախատեսված մահապատիժը՝ 35 տարի առաջ իր դեմ մահափորձ կատարած Ջոզեֆ Փոլ Ֆրանկլինի նկատմամբ: Հայտարարությունը Ֆլինտը հրապարակել է երեկ, Hollywood Reporter պարբերականի իր սյունակում: Ֆլինտը նշել է, որ երկար է մտածել այդ մասին ու հասկացել է, որ նրա մահը չի ցանկանում: Ըստ նրա՝ «այն կառավարությունը, որն իր քաղաքացիներին արգելում է սպանել մեկմեկու, չպետք է ինքը զբաղվի դրանով»:

Ֆրանկլինը 1978 թ. մարտին կրակել էր Լարի Ֆլինտի վրա՝ այն պահին, երբ նա դուրս էր եկել դատարանի շենքից, ուր ընթանում էր նրա դատը՝ անպարկեշտ նյութեր տարածելու մեղադրանքով:

1974 թ. հիմնադրելով «Hustler» պոռնոգրաֆիական ամսագիրը՝ Լարի Ֆլինտն աստիճանաբար դարձավ ԱՄՆ-ի ամենահաջողակ և ամենաազդեցիկ պոռնոմագնատներից մեկը: Էկրաններ բարձրացած «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինտի» ֆիլմը, որի հիմքում Ֆլինտի կենսագրությունն է, 1997 թ. արժանացավ Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակին, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանի իշխանությունները փնտրում են իմաստունի երազում հայտնված գանձը’
Հաջորդ հոդվածը‘Էլիս Մունրոն չի ժամանի Նոբելյան մրցանակն ստանալու’