‘
Դեկտեմբերի 10-ի ժամը 21:00-ի դրությամբ հանրապետությունում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, որոշ ճանապարհահատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ըստ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
‘