‘Լարսի ճանապարհը դեռ փակ է. վերականգնողական աշխատանքները շարունակվում են’

1064

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:  

Նախորդ հոդվածը‘Լիսկայի թեկնածուն ձայների մեծամասնությամբ հաղթել է ‘
Հաջորդ հոդվածը‘Մահացել է դատավոր Դանիել Խաչատրյանը’