‘Լարսի ճանապարհին գտնվել է անձը չպարզված քաղաքացու դի’

978

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ հունիսի 16-ին, ժամը 09.50-ին Լարս ավտոճանապարհին գտնվել է անձը չպարզված քաղաքացու դի: Նշենք, որ մոտ մեկ ամիս փակ մնալուց հետո՝ ճանապարհը բացվել է հունիսի 14-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Հունիսի 17-20-ին հնարավոր է կարճատև անձրև’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը գնում է վա բանկ’