‘Լարսի ճանապարհին վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են’

911

Հունիսի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է: Ինչպես ավելի վաղ նշել ենք, Վրաստանի իշխանությունները խոստացել են, որ Վերին Լարսի փլուզված ճանապարհահատվածի վերականգնողական աշխատանքները կավարտվեն հունիսի 14-15-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանը եւ Բակո Սահակյանը հանդիպել են’
Հաջորդ հոդվածը‘Ասպիլիկուելտա. Դժվարին պահերին, ինչպես երբեք՝ մենք ուժեղ ենք’