‘Լարսում կուտակումներ են. բաց է’

1786

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Հունվարի 22-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 279 բեռնատար ավտոմեքենա:

Նախորդ հոդվածը‘Բորիս Նեմցովի անվան հրապարակ և Ֆահրեդդին փաշայի փողոց’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան հայտարարել է Սիրիայում քրդերի վրա հարձակման մասին’