‘Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է’

1180

Հունիսի 10-ի ժամը 10.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը և Ուկրաինան դարձյալ համաձայնության չեն եկել գազի գնի հարցում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ պատվիրակությունն այցելել է Հարավային Օսիա’