‘Լարս ավտոճանապարհը դեռ փակ է. վերականգնողական աշխատանքները վերսկսվել են’

1190

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ վթարավերականգնողական աշխատանքները վերսկսվել են: Լարս ավտոճանապարհը դեռևս փակ է:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի միջնամասում՝ Թերեք գետի ափին, տեղի է ունեցել փլվածք, որի չափերն են՝ 150մ երկարություն, 60-70մ լայնություն և 30-40մ բարձրություն: Նախնական տվյալներով՝ հողազանգվածի տակ ավտոմեքենաներ են մնացել: Վթարի արդյունքում վնասվել էր Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մտնող գազատարը: Մայիսի 17-ի ժամը 10.30-ի դրությամբ գազամատակարարումը դեպի Հայաստանի Հանրապետություն դադարեցվել էր:  

Նախորդ հոդվածը‘Մարգար Մ.-ի տան հողամասում հայտնաբերվել է կանեփի 76 թուփ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) հայտարարել պարգևավճարների մասին’