‘Լարված իրավիճակ՝ Վայոց Ձորում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը’

1190

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղում: Ինչպես հայտնում է կայքը, 200-ից ավելի գյուղացիներ գյուղապետարանի վարչական շենքի դիմանց հավաքվել և իրենց բողոքի ակցիան են անում՝ կապված խաղողի մթերման խնդրի հետ: Գյուղացիներն բարձրաձայնում են, որ և՛ գյուղնախարարը, և՛ մարզպետը, և՛ իրենց կողմից ընտրված պատգամավորը խաբում են իրենց և չեն կատարում տված խոստումները: Գյուղացիներին ստիպում են, որպեսզի խաղողը վաճառեն իրենց գրոշներով այն դեպքում, երբ որոշ գյուղերից խաղողը մթերել են ավելի բարձր գներով, իսկ հայաստանցի ցանկացած մարդ, ով գիտի խաղողի պատմությունը, չի հերքի, որ նշված «Արենի» տեսակի խաղողը համարվում է թիվ 1-ը ու չնչին գնով մթերելու պահանջը մթերող ընկերությունների կողմից կարելի է համարել անբարոյականություն: Գյուղացիներն այս պահին պատրաստվում են փակել միջպետական ճանապարհը, քանի որ հարցին լուծում չեն տալիս

***

11:15 Կայքը փոխանցում է, որ հավաքված ժողովուրդը գյուղից իջել է դեպի Երևան-Մեղրի միջպետական ճանապարհ, որտեղ նրանց առջև ոստիկանական մեծ պատնեշ է կանգնած, իսկ ներկա պահին գյուղացիների հետ արդեն բանակցություններ է վարում Վայոց Ձորի մարզպետը: Մարզպետ Էդգար Ղազարյանի հետ զրույցում գյուղացիները պահանջում են հանդիպում գյուղնախարարի հետ: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկին մի հավատացեք ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր 100-դոլարանոց թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն այսօրվանից (տեսանյութ)’