‘Լարված իրավիճակ Կիևում’

1236

Իրավիճակը Ուկրաինայում շարունակում է լարված մնալ, մի քանի րոպե առաջ ոստիկանությունը Կիևի կենտրոնում սկսել է ցուցարարներին հեռացնել ճանապարհի բանուկ հատվածից: Իրավապահները նաև սկսել են ընդդիմադիրների կողմից կառուցված բարիկադների, վրանների և արգելապատնեշների ապամոնտաժման աշխատանքները:

Իրադարձությունների վայրում գտնվող Ուկրաինայի ժողովրդական պատգամավորները իրավապահներին կոչ անում որևէ հակաօրինական արարք չկատարել և ուժ չկիրառել:

Интерфакс Украина-ի հետ զրույցում Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը հաստատել է փողոցները ցուցարարներից ազատելու իրավապահների գործողությունների մասին տեղեկատվությունը: ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ ապարգելափակում է կառավարական թաղամասը որպեսզի վերականգնվի վարչական շենքերի գործունեությունը:  ИнтерфаксУкраинаն նշում է, որ Մայդանում նման քայլեր չեն ձեռնարկվում, բայց քաղաքի կենտրոնում ոստիկանականների և հատուկջոկատայինների կուտակումներ կան: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական հատուկ ջոկատայինները և ոստիկանները գրոհում են «Բատկիվշչինայի» գրասենյակը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’