‘Լարված իրավիճակ Փակ շուկայի մոտ’

1196

Այս պահին շատ լարված իրավիճակ է Փակ շուկայի մոտ: «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման մի քանի տասնյակ ակտիվիստներ փորձում են շինարարական գործունեության կասեցման գործողություն իրականացնել: Սակայն Սամվել «Լֆիկ» Ալեքսանյանի կողմից տարածք բերված, իբր, տեղի բնակիչները վեճի են բռնվել ակտիվիստների հետ: Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը դեպքի վայրից, «տեղի բնակիչները» ուղղորդվում և հրահանգավորվում են մի քանի անձանց կողմից:

Ոստիկանությունը բարձրախոսով հայտարարում է, որ հասարակական կարգը խախտողները կենթարկվեն պատասխանատվության:

Նախորդ հոդվածը‘Ոստիկանները՝ խախտելով բոլոր հնարավոր օրենքները բերման են ենթարկել Նախախորհրդարանի անդամին’
Հաջորդ հոդվածը‘Փակ շուկայի մոտից բերման են ենթարկել Կոնգրեսի անդամ Արեն Մանուկյանին’