‘Լարված վիճակ Մաշտոցի պողոտայում. Ոստիկանները խոչընդոտում են ակցիան ‘

3268

Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս պահին լարված վիճակ է Մաշտոցի պողոտայում՝ Թումանյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկի մոտ գտնվող կանգառում:

Ոստիկանները մոտեցել են տրանսպորտի թանկացման դեմ ակցիա իրականացնող երիտասարդներին, եւ հայտարարել, թե եթե վերջիններս շարունակեն այդ ակցիաները, իրենք միջոցներ կձեռնարկեն, որովհետեւ, իբր թե դա հասարակական կարգի խախտում է եւ իրենք ունեն բողոքներ: Մեր թղթակցի փոխանցմամբ, ակցիայի մասնակցիները ի պատասխան հայտարարել են, որ իրենք որեւէ օրենք չեն խախտում, որ իրենց գործողությունները հակաօրինական չեն, իսկ ահա ոստիկանների պահանջները ապօրինի են: Մեր թղթակցի փոխանցմամբ, այս պահին կանգառին են մոտենում ոստիկանական մեքենաներ:  
 

Նախորդ հոդվածը‘Գուս Հիդինգը հրաժարական է տվել ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանները կանգառում են, բայց ակցիան շարունակվում է’