‘Լարված վիճակ ֆիննախի մոտ. Բերման են ենթարկել «Դ!եմ եմ» շարժման ներկայացուցիչների’

1317

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Դ!եմ եմ» շարժման մասնակիցները այս պահին բողոքի ցույց են անցկացնում ֆինանսների նախարարության շենքի մոտ: Ցույցի ժամանակ տեղի է ունեցել բախում, որից հետո ոստիկանները նախաձեռնության անդամներից մի քանիսին բերման են ենթարկել: Նշվում է, որ բերման ենթարկվածների թիվը 6-ն է: Ոստիկանության լրատվական ծառայությունից iLur.am-ին հրաժարավել են այս պահին տեղեկատվություն հաղորդել, թե քանի հոգի են բերման ենթարկվել եւ ինչի համար: iLur.am-ին տեղեկացրեցին, թե իրենք հարցերին կպատասխեն կես ժամից, կամ՝ մեկ ժամից: 

Նախորդ հոդվածը‘Աշխատակազմի ղեկավար. «Նախարարն ամբոխի մոտ չի իջնի». Ցուցարարները փակեցին Նալբանդյան փողոցը’
Հաջորդ հոդվածը‘Ցուցարարները մանրադրամներ են շպրտում ֆիննախի դռան առջեւ’