«Լացիոյի» մարզական տնօրենը հերքում է․ Զախարյանի տրանսֆերը չեն համաձայնեցրել

162

Իտալիայի փոխչեմպիոն «Լացիոյի» մարզական տնօրեն Անջելո Ֆաբիանին հերքել է լուրերը, թե Մոսկվայի «Դինամոյի» հետ համաձայնության են հասել Ռուսաստանի հավաքականի 20-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի տրանսֆերի հարցում։

«Տեղեկությունները, թե մենք պայմանավորվել ենք «Դինամոյի» հետ Արսեն Զախարյանի տեղափոխության մասին՝ չեն համապատասխանում իրականությանը»,- Ֆաբիանիի խոսքը մեջբերում է ռուսական Sport-express-ը։

Զախարյանը «Դինամոյում» անցկացրել է  85 հանդիպում, խփել է 17 գոլ, կատարել է 24 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՇոյգուի գլխավորությամբ պատվիրակությունը հուլիսի 25-27-ին կայցելի ԿԺԴՀ
Հաջորդ հոդվածըԲայրամյան․ Մխիթարյանն ավելի շատ ուշադրություն է դարձնում մեզ, քան՝ մենք նրան